Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը․ Արարատ Միրզոյան

16 Հուլիս, 2020 14:16
Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը․ Արարատ Միրզոյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին նշել է․

«Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է,  պաշտպանության նախարարության խոսնակը անընդհատ տեղեկատվություն է հաղորդում։ Իսկ միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք:

«Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել սադրիչ գործողություններ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Դիվերսիայի փորձը կանխվել է, այդ թվում՝ նաև երեկ գիշեր տեղի ունեցածը:  Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ նույնպես չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը: Տեսանք կադրեր, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ  խախտում են»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին