Կարևոր իրադարձություններ

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան կոմայի մեջ է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

16 Հուլիս, 2020 13:30
Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան կոմայի մեջ է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ինչպես երեկ հայտնել էինք, Գյումրիում 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև:

Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», այնուհետև ռեանիմոբիլով՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

ՀԺ-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը նշեց, որ փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված՝ արհետական շնչառության սարքին։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ 8-րդ զինվորական թաղամասում հիմնականում բնակվում են ՌԴ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողների ընտանիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին