Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Երկու հրդեհ ենք մարել կրակի տակ ․ Ֆելիքս Ցոլակյան

16 Հուլիս, 2020 11:52
Երկու հրդեհ ենք մարել կրակի տակ ․ Ֆելիքս Ցոլակյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը  հայտարարեց, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում իրենք նույնիսկ հրշեջ մեքենաներն են ներկել, որովհետև կարմիր գույնը հեռվից նկատելի է: 

«Դա իզուր եք ասում»,- ասաց Փաշինյանը:

Ցոլակյանը նշեց, որ թող ադրբեջանցիները տեսնեն և հասկանան, որ դա հրշեջ մեքենա է, այլ մեքենայի տեղ չդնեն, իսկ վարչապետը հայտարարեց, որ եթե բնակելի տներին են խփում, հրշեջ մեքենան դժվար թե դրական վերաբերմունքի արժանանա։

Ցոլակյանը նաև ասաց, որ երբեմն կրակի տակ լինելով չեն կարողանում  հրդեհները մարել. «Երկու հրդեհ ենք մարել կրակի տակ»,- տեղեկացրեց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին