Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-երը ավելի քան 100 հոգով դիվերսիոն հարձակում են կատարել․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս, 2020 11:38
Ադրբեջանի ԶՈՒ-երը ավելի քան 100 հոգով դիվերսիոն հարձակում են կատարել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 16–ին, ՀՀ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս գիշեր ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգով հարձակում են գործել՝ ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝  տալով զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաև կորցնելով տեխնիկա»,- ասել է վարչապետը։

Նա նշեց, որ այդ ամենից հետո ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ30 հաուբից։

Նա հայտարարեց, որ մեր կողմից ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ 

«Նշեմ նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Չինարի,  Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և  բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցված վնասները և դրանց տալ գնահատական»,- ընդգծել է վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին