Կարևոր իրադարձություններ

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված 4 զինծառայողների հիշատակը

16 Հուլիս, 2020 11:30
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված 4 զինծառայողների հիշատակը

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում ներկա իրավիճակը զեկուցելուց հետո կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին  զոհված զինծառայողների հիշատակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետևանքով զոհվել են 4 հայ զինծառայողներ և թվարկեց նրանց անունները:

«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- հայտարարեց վարչապետը և կառավարության անդամները ոտքի կանգնեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին