Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում ներկա իրավիճակը զեկուցելուց հետո կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետևանքով զոհվել են 4 հայ զինծառայողներ և թվարկեց նրանց անունները:
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- հայտարարեց վարչապետը և կառավարության անդամները ոտքի կանգնեցին: