Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

16 Հուլիս, 2020 11:16
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:
COVID-19-ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին