Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 15-ն են. ՀՀ ԱՆ

16 Հուլիս, 2020 10:49
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 15-ն են. ՀՀ ԱՆ

«Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 33559 Առողջացածներ – 21931 Փաստացի բուժվողներ -10832 Ընդհանուր թեստեր – 141410 Մահվան ելքեր – 607 Մահվան ելքեր այլ պատճառով –189»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին