Կարևոր իրադարձություններ

Այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ խոսնակ

16 Հուլիս, 2020 09:06
Այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

 

Լրահոս

Դիտել ավելին