Կարևոր իրադարձություններ

Խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը. «Հրապարակ»

16 Հուլիս, 2020 08:19
Խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին շրջանում խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը, որոնք ստանում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այդ կեղծ ահազանգերն անհանգստություն են պատճառում ե՛ւ փրկարարներին, ե՛ւ այն կազմակերպություններին, որտեղ իբրեւ թե ռումբ է տեղադրվել։

Անցյալում, որպես կանոն, այդ կեղծ ահազանգերի հեղինակները բացահայտվում էին եւ պատժվում, վերջին շրջանում նման բացահայտումներ չեն արվում։ Երեկ հերթական ահազանգն էր ստացվել, որ ռումբ է տեղադրվել Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում։ ԱԻՆ փրկարար ծառայությունը շտապ մեկնել էր դեպքի վայր եւ պարզել, որ ահազանգը կեղծ է։

 

Լրահոս

Դիտել ավելին