Կարևոր իրադարձություններ

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ ՊՆ խոսնակ

16 Հուլիս, 2020 06:58
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին