Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 13,6 միլիոնից

16 Հուլիս, 2020 00:33
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 13,6 միլիոնից

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13,608,223-ի, մահացել է 584,157 մարդ, ապաքինվել՝ 7,957,542-ը։  

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 139,789 մարդ, վարակվել՝ 3,594,405-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (1,939,167 վարակված, 74,445 մահ) և Հնդկաստանը (970,169 վարակված, 24,929 մահ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին