Կարևոր իրադարձություններ

Ալիևը բանակի մեջ դավաճանին է փնտրում․ Աշոտ Ասատրյան

16 Հուլիս, 2020 00:17
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
Ալիևը բանակի մեջ դավաճանին է փնտրում․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի ամենաանհասանելի պաշտոնյան՝ Զաքիր Հասանովը, հենց այնպես ոչ մի գեներալի իր ուսերի վրա չէր տանի թաղելու: Մարդ ով նույնիսկ ձևի համար հարցազրույցներ չի տալիս, ով որևէ միջոցառման չի մասնակցում, բացի իր կողմից բեմադրված «առաջնագիծ այցելությունները» հանկարծակի որոշել է գեներալի թաղման մասնակցել: Անհնար բան է:

Ամբողջ խնդիրը նրանում է, որ գեներալ-մայորի ու իր շքախմբի և հրամանատարական կետի վայրը բացահայտելու համար Իլհամ Ալիևը բանակի մեջ դավաճանին է փնտրում: Քանզի ոչ միշտ է գեներալը անձամբ հայտնվում առաջնագծում ու դժվար է նրանց գտնվելու վայրը պարզել, ապա Ալիևը իր գրպանի զինվորականներին հանձնարարել է պարզել, թե ով է այն բարձրաստիճան սպան, ով կարող էր համագործակցել հայկական կողմի հետ:

Դե քանի որ Բաքվի ցուցարարները պահանջում են Զաքիր Հասանովի հրաժարականը ու նրան են մեղադրում այս օրերի բոլոր ձախողումների մեջ, վերջինս էլ իրեն հնազանդ զինվորականներին հանձնարարել է բոլոր սլաքները ուղղեն ԶՈւ ԳՇ պետ Սադիկովի ուղղությամբ: Տեղից էլ տարիներ շարունակ մեկը մյուսի ոտքի հետևից ընկած են ու Հասաովը վերջապես կարող է Սադիկովին վռնդի իր պաշտոնից:

Դե ինքն էլ, որպես «խելոք» զիվորական գնացել ու գեներալի դագաղ է բռնել, տանում է թաղելու: Ձեռի հետ էլ տարածում է , թե ԶՈւ շարքերում ծառայող գեներալ-մարոյի մարտական ճանապարհը իրեն հասու չի եղել, այսինքն իրենից չի դուրս եկել, դե անուն չի տալիս, բայց հասկանալի է , որ ԶՈւ բարձր պաշտոն զբաղեցնող միակ անձը, ով կարող էր կորպուսի շտաբի պետի մարտական ուղին իմանար դա ԶՈւ գլխավոր շտաբի պետն է…

Մի խոսքով խառն են, շատ խառը»:

 

Լրահոս

Դիտել ավելին