Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը. Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին

16 Հուլիս, 2020 00:04
Կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը. Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին

Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը, կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչի հայտարարությունը։

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել մի քանի մարդու մահվան։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահստատում է իր ձգտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ համապատասխան միջազգային իրավունքին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին