Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 17-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

15 Հուլիս, 2020 23:10
Հուլիսի 17-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը առաջիկայում սպասվող Մոսկվա-Երևան չարտերային չվերթի մասին հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։

Տոմսերի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին