Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ԱԳՆ-ն բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը․ ի՞նչ էր անում նախարարը, որտե՞ղ էր նա․ Ալիևը քննադատել է Մամեդյարովին

15 Հուլիս, 2020 22:58
Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ԱԳՆ-ն բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը․ ի՞նչ էր անում նախարարը, որտե՞ղ էր նա․ Ալիևը քննադատել է Մամեդյարովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հուլիսի 12-ից մենք բոլորս աշխատում ենք արտակարգ ռեժիմով, անգամ գիշերները, աշխատում են վարչապետը, ՆԳ նախարարը, ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի նախագահը, ես չեմ տեսնում միայն Մամեդյարովին, ու՞ր է նա, ինչո՞վ է զբաղվում, ես կարծում եմ՝ արտաքին քաղաքական աշխատանքը մեր կարող էր ավելի լավ լինել, չպետք է վախենալ ասել մի բան միայն նրա համար, որ գոհացնենք ինչ-որ մեկին: Ես հանձնարարականներ եմ տվել, բայց նախարարից ոչ մի արդյունք չեմ տեսել»,-ասել է Ալիևը:

Ալիևի հաղորդմամբ ԱԳ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը: Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», Արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը, միայն ես եմ խոսում, այնինչ դա ԱԳՆ-ի գործն էր»,- ընդգծել է Ալիևը:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրեցի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ», - հավելել  է նա:

Վարչապետ Ասադովը ի պատասխան Ալիևի ասել է, որ Մամեդյարովը տնից է աշխատում: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների մասին:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին