Կարևոր իրադարձություններ

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումը. հայտարարություն

15 Հուլիս, 2020 22:46
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահների հայտարարության մեջ ասված է.

«Համաձայն առկա տեղեկատվության, Ադրբեջանի և Հայաստանի  սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից մնում է համեմատաբար հանգիստ:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը  ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:

Համանախագահները շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը`անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին