Կարևոր իրադարձություններ

Խոշոր տրամաչափի հրետանային միջոց հայկական կողմը չի կիրառել. խաղաղ բնակավայր կամ տուն չի թիրախավորվել. Արծրուն Հովհաննիսյան

15 Հուլիս, 2020 22:32
Խոշոր տրամաչափի հրետանային միջոց հայկական կողմը չի կիրառել. խաղաղ բնակավայր կամ տուն չի թիրախավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական զինված ուժերը Տավուշի սահմանային գոտում ընթացող գործողությունների ժամանակ հիմնականում օգտագործել են ցամաքային սպառազինության մեջ առկա զինատեսակները: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 «Մենք օգտագործել ենք զինատեսակների մեծ տեսականի, իհարկե խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափի ամենահեռահար միջոցների մասին, դրա անհրաժեշտություն չի եղել, քանի որ կոնֆլիկտի ծավալները լոկալ են»,- նշեց Հովհաննիսյանը

Ինչ վերաբերում է դրբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունը, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ակնհայտ կեղծիք է:

«Խոշոր տրամաչափի հրետանային միջոց հայկական կողմը չի կիրառել, որևէ բնակչի, խաղաղ բնակավայր կամ տուն չի թիրախավորվել»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով վիրավորների վիճակին` Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին