Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ․ «Հայկական ժամանակ»

15 Հուլիս, 2020 22:20
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ․ «Հայկական ժամանակ»

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը: Այս մասին հայտում է «Հայկական ժամանակ»-ը։

Աղբյուրի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին:

Հիշեցնենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

 

Լրահոս

Դիտել ավելին