Կարևոր իրադարձություններ

Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է․ «Հայկական Ժամանակ»

15 Հուլիս, 2020 20:37
Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է․ «Հայկական Ժամանակ»

Գյումրիում  այսօր 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:40-ի սահմաններում: Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը։

Երեխան սկզբում տեղափոխվել է «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը աղբյուրի հետ զրույցում ասել է, որ 6-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխան հիվանդանոց է ընդունվել առանց գիտակցության, գանգուղեղային ծանր վնասվածքով,  գանգի  բազմակի կոտրվածքներով:

Ելնելով առկա վիճակից երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի Սբ Աստվածամայր հիվանդանոց:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին