Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ Արցախի նախագահի հրամանագրով

15 Հուլիս, 2020 19:44
Նոր նշանակում՝ Արցախի նախագահի հրամանագրով

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին