Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավարի հետ (լուսանկարներ)

15 Հուլիս, 2020 18:04
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավարի հետ (լուսանկարներ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը: 

Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար և շեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարություննների ճիշտ մոտեցումների արդյունքն է:

«Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը: 

«Անշուշտ, սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին: Հայ և իտալացի բժիշկներն այսօր տեսակետներ են փոխանակում: Հուսով եմ, որ կարճաժամկետ այսպիսի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ համագործակցության համար», -ասել է Արսեն Թորոսյանը: 

Իտալացիների խմբի ղեկավարը կիսվել է Հայաստանում ձեռք բերած իր տպավորություններով և ցանկություն հայտնել շարունակական գործունեություն ծավալել հայ բժիշկների հետ` կազմակերպելով փորձի փոխանակման նմանատիպ ծրագրեր: 

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նախաձեռնել միջգերատեսչական համագործակցության ծրագրեր, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: Հանդիպման վերջում իտալացի բժիշկներին են հանձնվել փոքրիկ հուշանվերներ և պատվոգրեր` ի նշան Հայաստանին ցուցաբերված աջակցության:

Նախարարի հետ հանդիպման ավարտից հետո կարճատև միջոցառում է տեղի ունեցել Իտալիայից և Գերմանիայից ժամանած բժշկական թիմերի միջև, որին մասնակցել են նաև նախարարության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են Հայաստանում COVID-19–ի դեմ պայքարի և բուժման հարցերը, կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, костюм и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին