Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 10%-ով և սահմանվել նվազագույնը 109 հազար դրամ, սակայն ոչ միանշանակ է ընդունվել ընդունելության քննությունների նոր համակարգը. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

03 Օգոստոս, 2020 12:20
Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 10%-ով և սահմանվել նվազագույնը 109 հազար դրամ, սակայն ոչ միանշանակ է ընդունվել ընդունելության քննությունների նոր համակարգը. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Մինչ ընդունելության քննության հետ կապված աղմուկը հարցվածների շուրջ 58%-ը դրական էր գնահատում ԿԳՄՍ աշխատանքը, սակայն վերջին 1-1.5 ամսում բողոքները կտրուկ շատացել են՝ նվազեցնելով ցուցանիշը մինչև 47%:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

• 2019 թվականի սեպտեմբեր ամսից 10 տոկոսով  բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի մեկից սահմանվեց ուսուցիչների՝ 108.8 հազ. դրամ նվազագույն աշխատավարձ:  

• 2020թ. հունվարի 1-ից 276 մլն դրամ է տրամադրվել՝ փոխհատուցելու մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:

• Երևան քաղաքում փորձնական ներդրվել է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային տարբերակը, ինչի արդյունքում նվազել են գերբեռնված և թերբեռնված դպրոցները:  

• 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր մարզերում գործում են ընդհանուր թվով 575 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում է շուրջ 15000 երեխա:

• ՄԹ ֆինանսական աջակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում հիմնվել է անգլերենի և հմտությունների 17 խմբակ:

• Երևանի երեք ավագ դպրոցում ներդրվել են Micro:bit  ծրագրավորելի միկրո-սարքավորումներ և 300 աշակերտ հնարավորություն է ստացել մասնակցել ու կոդավորման արտադասարանային ներածական դասընթացների:

• 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը:  

• 2019-2020 ուսումնական տարում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի ներդրման շրջանակում հանրապետության 341 դպրոցի 2498 ուսուցիչ մասնակցել է համապատասխան վերապատրաստման դասընթացներին

• Երևանի և մարզերի 10-ը հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ:

• 2019թ. նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը:

• «Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» 2020 թվականի բյուջետային ծախսերի ծրագրով հատկացվել է 61.090.000 ՀՀ դրամ, 2020 թ. առաջին եռամսյակում իրականացվել է 7 առարկայի հանրապետական օլիմպիադա:

• 2020թ. կրթաթոշակ 1 մլն 920 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրվել 18 սովորողի:  

• Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է ստացել  4300 երեխա:  

• Մի շարք դպրոցներ անցում են կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին` սնունդ տրամադրելով նախակրթարանների և 1-4-րդ դասարանների հազարավոր աշակերտների:

• 2019թ. առաջին անգամ հանրակրթական ծրագրեր իրականացնող 330 ուսումնական հաստատություններին  տրամադրվել է 7 անուն մարզագույք։  

• 2019թ. ներդրվել է 3 նոր դպրոցական աբոնեմենտային համակարգ, որոնք  յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի` ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն են ընձեռում, ինչպես նաև պետության տրամադրած դրամաշնորհով անվանի արվեստագետներն այցելում են ուսումնական հաստատություններ և ներկայացնում իրենց արվեստը:

•Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում արդիականացվել են կրթական ծրագրերը, որոնք համապատասխանեցվում են  տնտեսության և
աշխատաշուկայի  փոփոխվող  պահանջներին:

• ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 1,5 մլրդ դրամով:

• Գիտության կոմիտեին հատկացվել է աննախադեպ մեծ  ծավալի ֆինանսավորում՝ 420 միլիոն դրամ, մինչև 60 միլիոն դրամ արժեքով գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվել յոթ գիտական կազմակերպությունների:

• 2020թ. մայիսին ՀՀ կառավարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն:

• Ավելացվել են գիտական թեմաների ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների ծավալներն ու ուղղվածությունները:

• 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են յուրաքանչյուրը 5000000 դրամով:

• Մշակվել են մի շարք օրենքների նախագծեր ու ծրագրեր:

ԿԳՄՍ-ի կողմից տրամադրված ամբողջական հաշվետվությունը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին