Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորները կկարողանան քվեարկել տանը նստած

15 Հուլիս, 2020 15:32
ԱԺ պատգամավորները կկարողանան քվեարկել տանը նստած

Այսօր՝ հուլիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ասաց, որ պատգամավորները պետք է կարողանան գրավոր կարգով քվեարկել ոչ միայն գործուղումների ժամանակ, այլև՝ հիվանդ լինելու ժամանակ:

Ստեղծված իրավիճակում առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որը հնարավորություն կտա ժամանակավորապես անաշխատունակ պատգամավորներին քվեարկել գրավոր կարգով: Պատգամավորն այս դեպքում պետք է բժշկից տեղեկանք ներկայացնի և նշի, որ հիվանդ է և չի կարող մասնակցել քվեարկությանը:

Սակայն «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները նշեցին, որ օրենսդրական այս նախաձեռնության մեջ չի նշվում, թե կոնկրոտ որ դեպքերում խորհրդարանականները կկարողանան քվեարկել հեռակա կարգով: 

 

Լրահոս

Դիտել ավելին