Կարևոր իրադարձություններ

Քանյե Ուեստը հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու մտքից

15 Հուլիս, 2020 15:05
Քանյե Ուեստը հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու մտքից

The Independent պարբերականը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու մտքից։

Որոշումից հետ կանգնելու մասին որոշման մասին տեղեկացրել է նրա նախընտրական թիմի անդամներից մեկը: Նա հայտնել է , որ Ուեստը դուրս է եկել պայքարից և բոլոր գործերը չեղարկված են: Նա նշել է նաև, որ ինքը Քանյեի մասին լավ կամ վատ ասելու ոչինչ չունի: Ցանկացած թեկնածու, որն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, կարող է նման բաների միջով անցնել։:

Ըտրարշավից դուրս գալու այս տեղեկությունը հետեւում է այն հրապարակումներին, ըստ որոնց, սոցհարցումները ցույց են տվել, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ հավանական թեկնածու Ջո Բայդենի դեմ պայքարում Ուեստը 2%-ից քիչ ձայն կհավաքի: Նա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր հուլիսի 14-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին