Կարևոր իրադարձություններ

Քաղավիացիան տեղեկացնում է սպասվող չվերթների մասին

15 Հուլիս, 2020 13:33
Քաղավիացիան տեղեկացնում է սպասվող չվերթների մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 16-ին «Belavia» ընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում՝ 02:45, մեկնում՝ 03։35):

Ս.թ. հուլիսի 16-ին «Icelandair» ավիաընկերությունը կիրականացնի Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթը (ժամանում՝ 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17-ին՝ 08։50)։

Ս․թ․ հուլիսի 16-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40):

Ս.թ. հուլիսի 17-ին «SKYUP» ավիաընկերությունը կիրականացնի Կիև-Երևան-Կիև չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 03:20, Երևանից մեկնում՝ ժամը 04:20):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Առաջիկա չվերթների մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ Քաղաքվիացիայի էջի սպասվող թարմացումներից:

 

Լրահոս

Դիտել ավելին