Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

15 Հուլիս, 2020 12:51
Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել:

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝

համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝

համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

Լրահոս

Դիտել ավելին