Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Երբվանի՞ց կրթությունը կկազմակերպվի ուսումնական հաստատություններում, ոչ թե հեռավար․ ԿԳՄՍ–ից հայտնում են

15 Հուլիս, 2020 12:40
Երբվանի՞ց կրթությունը կկազմակերպվի ուսումնական հաստատություններում, ոչ թե հեռավար․ ԿԳՄՍ–ից հայտնում են

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝  ԿԳՄՍ նա­խարարությունը  որոշել է՝ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբեր ամսից, իսկ ահա բուհերը ՝ փետրվա­րից։ Այսինքն՝ վերջ կդրվի հեռավար ուսուցմանը ։ Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am–ը կապ հաստատեց ԿԳՄՍ  նախարարության հետ։ Նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ քննարկվում են հավանական բոլոր սցենարները՝  սեպտեմբեր ամսից ուսումնական պրոցեսը վերսկսելու հետ կապված։ Մեզ փոխանցեցին նաև, որ այս պահին պարետատան հետ քննարկումները շարունակվում են․ հստակ որոշում չկա։

Հիշեցնենք, որ օրերս պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում`  պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե երբ է վերսկսվելու ուսումնական պրոցեսը, ասաց ՝ ամեն ինչ կարվի, որ սեպտեմբերից հնարավորություն լինի կրթությունը կազմակերպել ուսումնական հաստատություններում, ոչ թե հեռավար: Բացի այդ, նույնն է ասել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հ1–ին տված հարցազրույցում։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝  մարտ ամսից սկսած ՀՀ–ում ուսումնական պրոցեսը կազմակերպվել է հեռավար տարբերակով։

Աննա Ղազարյան

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին