Կարևոր իրադարձություններ

Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, 5 զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով․ ՊՆ խոսնակ

15 Հուլիս, 2020 11:59
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, 5 զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով․ ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին