Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի 515 նոր դեպք է հաստատվել

15 Հուլիս, 2020 10:51
Կորոնավիրուսի 515 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11  քաղաքացի, մահացածների թիվը 592 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 189 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 781-ի: 

Մահացած բուժառուները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 619 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21348, փաստացի բուժվողներինը՝ 10876 (մեկ օրում նվազել է 120-ով): Մեկ օրում թեստավորվել է 2418 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 139220 քաղաքացի: 

 

Լրահոս

Դիտել ավելին