Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները գաղտնի հանդիպում են ունեցել Գարեգին Բ-ի հետ. ինչ հարցեր են քննարկել․ «Ժողովուրդ»

15 Հուլիս, 2020 09:15
Պատգամավորները գաղտնի հանդիպում են ունեցել Գարեգին Բ-ի հետ. ինչ հարցեր են քննարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման թեման գլխավորապես եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հրապարակված կրթական նոր չափորոշիչները, որոնց ընդունման պարագայում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, այլ միացվելու է Հայոց պատմություն առարկային, որը նաեւ դժգոհությունների պատճառ է դարձել:

Մեր տեղեկություններով՝ այս նոր որոշումը դժգոհություն է առաջացրել հատկապես հոգեւորականների շրջանում, որոնք այդ մասին բարձրաձայնել են եւ չեն թաքցրել, որ պայքարելու են Հայ եկեղեցու պատմություն առարկային առանձին կարգավիճակ տալու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որպեսզի մի քանի պատգամավորների՝ Մակունցի գլխավորությամբ, «գործուղեն» Գարեգին Բ-ի մոտ՝ վերջիններիս տրամադրությունները հասկանալու, նրանց հետ բանակցելու համար: Եվ ուշագրավ է, որ իշխանական ուժի պատգամավորներն ամեն կերպ ցանկանում են թաքցնել Գարեգին Բ-ի հետ հանդիպման տեղեկությունը եւ որեւէ մեկնաբանություն չեն տալիս»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին