Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

15 Հուլիս, 2020 08:56
Էդմոն Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Իշխանությունների անհանդուրժողականությունն ու վրեժխնդրությունը սահմաններ չունի. պարզվում է` Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որն աշխատում էր Լոռիում գտնվող Հայաստանի մանուկների բարեգործական հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն, ազատվել է աշխատանքից։

«Դա, ըստ էության, համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Էդմոն Մարուքյան-«Իմ քայլը» լարված հարաբերություններ էին»,- ասաց մեր աղբյուրը: Կարծում եք` իշխանությունների հորդորո՞վ է ՀՄԲՀ-ն նման որոշում կայացրել։ «Ինչո՞ւ ոչ՝ ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետից հեռու չէ նման ձեռագիրը»: ԼՀԿ-ից հաստատեցին, որ Քրիստ Մարուքյանն ազատվել է աշխատանքից, բայց չմեկնաբանեցին պատճառները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին