Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը

15 Հուլիս, 2020 00:32
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը

Հուլիսի 14-ին, ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ժանմանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին