Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղակայել է խաղաղ բնակչության տների մերձակայում․ Արծրուն Հովհաննիսյան

14 Հուլիս, 2020 23:22
Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղակայել է խաղաղ բնակչության տների մերձակայում․ Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ և այսօր Ադրբեջանը հրետակոծել է Չինարի, Այգեպար, Պառավաքար, Մովսես, Բերդ համայնքները: Մի քանի անգամ վնասվել է գազատար, որը ընթացքում վերականգնվել է: Թիրախավորվել են 2 գործարան: Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը»,- այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս ընթացքում Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղակայել է խաղաղ բնակչության տների մերձակայում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա: Դրանց ապացույցներն ունենք»,- հավելեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վիրավորները ստացել են միջին ու թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ամսի 12-ից սկսած մինչև այսօր խոցվել է մոտ 10 անօդաչու թռչող սարք։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին