Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. Վահրամ Պողոսյան

14 Հուլիս, 2020 23:10
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում:

Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը:

Սպասենք՝ կազմ ու պատրաստ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին