Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել

14 Հուլիս, 2020 21:59
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել.

«Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման»  փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքների ներխուժումը, այն է՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից:

«Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այս առիթով մեկնաբանում է․ «Ավելի քան երկու տարի տևած ապօրինության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր մարդիկ արտագաղթել են, պետության միջազգային հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս: Այսօր, երբ ավելի քան երբևէ պետությունը և սահմանին կանգնած հայ զինվորը կարիք ունի ամուր պետության և ամուր տնտեսության, ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի: Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները»»:

Լրահոս

Դիտել ավելին