Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    567
    579

  • RUB

    6,41
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը․ ՀԱՊԿ խոսնակ

14 Հուլիս, 2020 21:20
ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը․ ՀԱՊԿ խոսնակ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀԱՊԿ-ն անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը, գրում է РИА Новости-ին։

«ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և տեղի ունեցած զինված բախումները»,- հայտնել է Զայտենդինովը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից։

Նշվում է, որ նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին