Կարևոր իրադարձություններ

Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն 30 մլն դոլար արժե․ սա աշխարհում առաջին հայտնի խոցումն է․ Razm.info

14 Հուլիս, 2020 20:29
Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն 30 մլն դոլար արժե․ սա աշխարհում առաջին հայտնի խոցումն է․ Razm.info

Razm.info-ն գրում է․ 

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում։

Նշենք, որ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։

Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն: Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին