Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում. ԱԱԾ խոսնակ

14 Հուլիս, 2020 20:23
ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում. ԱԱԾ խոսնակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը այսօր առավոտից քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Այս տեղեկատվությունը Shabat.am-ի զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի պատասխանատու Արթուր Գևորգյանը: 

Մեր ճշտող հարցին՝ կոնկրետ որևէ դատավորի աշխատանքի հետ են կապված քննչական գործողությունները, թե ընդհանուր դատարանի, Գևորգյանը պատասխանեց. «Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չեմ կարող հաղորդել, որը կլինի հրապարակման ենթակա, եթե լիներ՝ միանգամից կասեի»: 

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող միջոցառումների մասին ավելի վաղ գրել էր armlur.am կայքը: 

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին