Կարևոր իրադարձություններ

Այգեպար գյուղում այրվել է տան տանիք․ տուժածներ չկան. ԱԻՆ

14 Հուլիս, 2020 20:14
Այգեպար գյուղում այրվել է տան տանիք․ տուժածներ չկան. ԱԻՆ

Հուլիսի 14-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղի  3-րդ փակուղու 1-ին փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից 5 փրկարար-ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է տան տանիքը՝ 120 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին