Կարևոր իրադարձություններ

Մի քանի ժամ հարաբերական դադարից հետո հայ-ադրբեջանական սահմանում կրկին կրակոցներ են

14 Հուլիս, 2020 19:52
Մի քանի ժամ հարաբերական դադարից հետո հայ-ադրբեջանական սահմանում կրկին կրակոցներ են

Shabat.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի ժամ հարաբերական դադարից հետո հայ-ադրբեջանական սահմանում կրկին կրակոցներ են: 

Մեր թղթակցի փոխանցմաբ՝ րոպեներ առաջ կրկին սկսվել է հրետակոծությունը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստռեփանյանը տեղեկացրել էր, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական բանակի կողմից արձակված կրակով կասեցվել է։

Հիշեցնենք, որ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին