Կարևոր իրադարձություններ

Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

14 Հուլիս, 2020 16:15
Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության  կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր էջում գրում է.

«Հարգելի ԶԼՄ գործընկերներ,

Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասները՝ առաջիկայում»:

 

Լրահոս

Դիտել ավելին