Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

14 Հուլիս, 2020 14:14
ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և այս ամենը վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև:

«ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- հայտարարել է ՀԱՊԿ-ը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նշել են, որ Հավաքական անվնգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողությոտաւններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին