Կարևոր իրադարձություններ

Շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան

14 Հուլիս, 2020 13:52
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրում է.

Շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, ովքեր ձեր ջերմ երկրում ստացան կյանքի երկրորդ հնարավորություն իրենց և իրենց սերունդների համար: 

Մենք բարձր ենք գնահատում Հայաստան – Ֆրանսիա առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունները և պատրաստակամություն ենք հայտնում նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը: Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը գալիս է դարերի խորքից և, վստահաբար, շարունակվելու է դեռ երկար դարեր: Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի լիարժեք անդամ է, և Ֆրանսիայի քաղաքացի բազմաթիվ հայեր այսօր էլ լավագույնս մեկտեղում են ֆրանսիական և հայկական մշակույթները՝ ավելի ամրապնդելով մեր երկու երկրների բարեկամական կապերը:

Կարևորում ենք նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Փարիզի՝ որպես համանախագահողի գործադրած անկեղծ ջանքերը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության:

Մեր երախտիքն ենք հայտնում համավարակի դեմ պայքարում Հայաստանին՝ Ֆրանսիայի իշխանությունների կողմից աջակցության պատրաստակամության, ինչպես նաև ֆրանսիացի բժշկիների ցուցաբերած մասնագիտական աջակցության համար: 

Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթում ենք բարօրություն ու զարգացում, իսկ Ֆրանսիայի իշխանություններին՝ համավարակի դեմ պայքարում հաստատուն կամք ու պետական կառավարման նորանոր հաջողություններ: 

Աստված պահապան Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին