Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

14 Հուլիս, 2020 12:56
Ստեփանակերտում  կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

 Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում  կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է հաստատվել։

«3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ՝ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Միևնույն ժամանակ՝ գրանցվել է առողջացման 4 նոր դեպք: ՄԻնչ օրս COVID-19 է ախտորոշվել 153 մարդու մոտ, որից 124-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: 181 նմուշառում է իրականացվել: Առ այսօր իրականացվել է 3 079 փորձանմուշի հետազոտություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մահվան դեպքեր չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին