Կարևոր իրադարձություններ

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

14 Հուլիս, 2020 12:30
Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել 2 պետությունների սահմանին իրականացվող ռազմական գործողությունները:

Այս մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿԻ գլխավոր քարտուղարը խնդրել է ստեղծված իրավիճակի հետ կապ ունեցող բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել քայլեր իրավիճակի կայունացման եւ լարումը թուլացնելու կապակցությամբ: Գուտերեշը նաեւ հորդորել է խուսափել սադրիչ բովանդակություն ունեցող ելույթներից:

 

Լրահոս

Դիտել ավելին