Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32490 է, մահվան դեպքերինը՝ 766

14 Հուլիս, 2020 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32490 է, մահվան դեպքերինը՝ 766

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32490-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 581 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 184 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 766-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 20729, փաստացի բուժվողներինը՝ 10996 (մեկ օրում նվազել է 534-ով): Մեկ օրում թեստավորվել է 1115 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 136802 քաղաքացի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին