Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածն ու կոչ արել անհապաղ դադարեցնել գործողությունները

14 Հուլիս, 2020 10:20
ԱՄՆ-ը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածն ու կոչ արել անհապաղ դադարեցնել գործողությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ:

«Մենք կողմերին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, կիրառել իրենց միջեւ առկա ուղիղ կապի միջոցները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԱՄՆ_ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի նման պատրաստ է աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

«Մենք այսուհետ առավել ակտիվ մասնակցություն կունենանք այդ նպատակին հասնելու գործում»,-ասված է հայտարարության մեջ:

Օրտագուսը հավելել է, որ ԱՄՆ-ը միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կողմերին հորդորելով հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների: Վերջում կարեւորվել է ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադարձը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին