Կարևոր իրադարձություններ

Կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը չի ներառվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. «Հրապարակ»

14 Հուլիս, 2020 07:56
Կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը չի ներառվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. «Հրապարակ»

«Հրաարակ» թերթը գրում է.

Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, եւ ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։

Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների եւ հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է եւ հում։

Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, եւ նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչեւ դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին