Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565,5
    577,5

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

14 Հուլիս, 2020 00:17
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբէ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Kia-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածքում բազմաթիվ վթարված ավոտմեքենաներ կան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին